Ճիշտ է Վանեցյանը՝ անվտանգությունը, երբ կա, անտեսանելի է, երբ չկա՝ զգում ենք մեր մաշկի վրա․ Գալստյան
- Aug 17, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ճիշտ է ասում Արթուր Վանեցյանը, որ անվտանգությունը քանի կա, անտեսանելի է, իսկ դրա բացակայությունը զգում ենք անմիջապես, մեր մաշկի վրա։
44-օրա պատերազմից հետո Արցախը դավադրաբար հանձնածների իշխանության թեթև ձեռամբ թշնամին արդեն քանի ամիս է, Հայաստանի ինքնիշխան տարածքում է և կրակում է ՀՀ հպարտ քաղաքացիների վրա։
Իսկ ի՞նչ է անում օրվա իշխանությունը անվտանգության այդ ռիսկերը չեզոքացնելու համար։ Այո, Սևանից ջուր է բաց թողնում, որ ոռոգվեն արդեն այրված ու չորացած դաշտերը, իսկ միգուցե, յոլդաշ թուրքերին է ջուր հասցնում։
Ո՞վ իմանա, հիմա թուրքն ու Ալիևը կիրթ են ու կառուցողական, իսկ հայրենական ընդդիմությունը բիրտ ու ապակառուցողական, որոնց պետք է հալածել պողպատյա մանդատով։
Ծուռ հայելիների հայրենիք»։


























Comments