ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը․ զոհերի թիվը հասել է 63-ի
Oct 16, 2021
1 min read

«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանական Ղանդահար նահանգի շիայական Բիբի-Ֆաթիմա մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունը տեղի էր ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին. այդ մասին հայտնում է Amaq գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ կա 63 զոհ, 83 վիրավոր։
ԻՊ հայտարարությամբ՝ 2 մահապարտ գրոհայիններ ներխուժել են մզկիթ՝ կրակելով անվտանգության աշխատակիցների վրա, և ակտիվացրել պայթուցիկ սարքերը։























Comments