top of page

Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ անցավ․քաղաքագետ

  • Oct 11, 2021
  • 1 min read


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ անցավ։ Կողմերը միայն կարճ հաղորդագրություն են տվել նրա այցի մեկնարկի մասին։ Իսկ թե հետո ինչ է քննարկվել, ինչ է որոշվել ու ինչ էին նախօրեին այդքան երկար «Ծիրանի» ռեստորանում նշում Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, հայտնի չէ։


Երկու երկրների կառավարությունների մամուլի ծառայությունները որոշել են լռել։

Մինչդեռ, պարոն Ղարիբաշվիլու այցը պետք է որ շատ բովանդակային լիներ։ Նախ, հետաքրքիր է՝ վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա։ Երկրորդ՝ ավելի կարևոր հարցը վերաբերվում է այսպես կոչված «3+3» տարածաշրջանային համագործակցության նոր նախագծի հեռանկարներին։


Վրաստանի արտգործնախարարը 3 օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցելն այդ ֆորմատում իրենց համար հեշտ չի լինի, բայց դա անհրաժեշտ է։


Նա ակտիվ շփվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ ու, երևում է, արդեն իսկ շահել է բոլորի վստահությունը։


Երրորդ կարևոր խնդիրը Իրանի նախաձեռնած «Պարսից Ծոց - Սև ծով» տրանսպորտային միջանցնքն է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Ի՞նչ դիրքորոշում ունի սրա հետ կապված Վրաստանը։


Հայաստանի և Վրաստանի կառավարությունները շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել բոլոր այս հարցերի մասով։ Միայն կենացներ ու բարեմաղթանքներ։ Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանում լուրջ վերափոխումների շրջան է, և Վրաստանն այդ ամենում մեծ դերակատարություն ունի»։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page