top of page

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ասկերանի բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

  • Aug 9, 2021
  • 1 min read

ree

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականներն ապահովել են Սրցախի Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը կողմերի սահմանազատման գծի մոտ հացահատիկային մշակաբույսերի հավաքման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


«Այսօրվա նպատակը բերքահավաքի անվտանգության ապահովումն է: Մաքրման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են շփման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:


Արցախի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով՝ ռուս սակրավորների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պայթուցիկ նյութերից մաքրումից և չպայթած զինամթերքի ականազերծումից հետո:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page