Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան համատեղ զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսում
Aug 26, 2021
1 min read

Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի ռազմածվային ուժերի նավերն օգոստոսի 26-ին սկսել են «Մալաբար» բազմակողմանի զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ երկրի կառավարության լրատվական կայքում:
«Հնդկաստանի ռազմածովային ուժերն օգոստոսի 26-ից մինչև 29-ը «Մալաբար-2021» զինավարժանքների ծովային փուլին մասնակցում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի, Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի և Ավստրալիայի թագավորական ռազմածովային նավատորմի հետ: Այս տարի մենք անցկացնում ենք «Մալաբարի» 25-րդ զորավարժությունները, դրանք ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կազմակերպում են Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում», -նշված է հաղորդագրության մեջ:























Comments