30 տարի Հայաստանում ոչ խաղաղություն է եղել, ոչ էլ՝ անվտանգություն․ Լենա Նազարյան
- Aug 25, 2021
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր իր ելույթում նշեց, որ ընդդիմությունից քաղաքական մարտահրավերներ էր սպասում։
Նրա խոսքով՝ ինքը սպասում էր, որ ընդդիմությունն իրենցից կպահանջեր սահմանազատման և սահմանագծման աշխատանքների թափանցիկություն, հաշվետվողականություն, բայց փոխարենն ասվում է՝ «երեխե՛ք, եկեք գոռանք՝ Նիկո՛լ, դավաճան»։
Լենա Նազարյանը նկատեց՝ թեև խաղաղության գործընթացն ամբողջապես կախված չէ մեզնից, բայցևայնպես, որոշ բաներ կախված են նաև Հայաստանից։
«Ես չեմ ուզում հավատալ, որ երեսուն տարվա ներուժ ունեցող պետությունից ոչինչ կախված չէ։ Բոլոր միջազգային հարաբերություններում մենք սուբյեկտ ենք։ Հայ-ադրբեջանական չեղած հարաբերություններում էլ ենք մենք կողմ ու ունենք մեր անելիքը»,- ասաց պատգամավորը։


























Comments