top of page

ՃՈ փոխգնդապետերը իրենց ենթականերին սպառնում են ազատել աշխատանքից. «Դեժավյու»

Jun 19, 2021
1 min read

ՃՈ փոխգնդապետերը իրենց ենթականերին սպառնում են ազատել աշխատանքից: Այս մասին հայտնում է տելեգրամի «Դեժավյու» ալիքը․


«Սույն թվականի հունիսի 18-ից ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար (ով սպասարկում է ամբողջ ՀՀ մարզերը) ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը, մարզային այցելություներ է կատարում ՃՈ ստորաբաժանումներ, հանդիպումներ է ունենում ՃՈ աշխատակիցների հետ և պարտադրում, որպեսզի ՃՈ աշխատակիցները ընտրություներին սատարեն գործող իշխանություներին, հակառակ դեպքում սպառնում է ազատել աշխատանքից և շանտաժների է ենթարկում բոլորին։


Վերջինս հանդիսանում է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կուրսընկերը։ ՃՈ 2-րդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Վաչե Մալաքյանը, որը հանդիսանում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ազգականը, նույնպես պարտադրում է ՃՈ Արագածոտնի և Գյումրիի աշխատակիցներին սատարեն գործող իշխանությանը, պատճառաբանելով թե իբր իրենց բոլոր անօրինականությունների հովանավորությունը Սասուն Խաչատրյանի շնորհքն է, և եկել է հատուցման ժամանակը, հակառակ դեպքում սպառնացել է բոլորին իբր իր մոտ եղած տեսանյութերով դատապարտել։ Վերջինս հայտնի է իր համասեռամոլության հակումներով և խաղամոլությունով»,- հայտնում են ալիքում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page