top of page

Արաբկիրի և Դավթաշենի սուպերմարկետներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ

Sep 15, 2021
1 min read


Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում։ Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։


Խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ:


Կազմվել է 2 արձանագրություն:


Ստուգայցերը շարունակվում են։


Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:


Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page