top of page

Ղազախստանում հայտնաբերվել են օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքերը

Jan 6, 2022
1 min read

Ղազախստանում կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամ է հայտնաբերվել ութ նմուշներում, այդ թվում՝ յոթ նմուշ Ալմաթիում և մեկը՝ Նուր-Սուլթանում, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:


Գերատեսչությունը հիշեցրել է, որ օմիկրոն շտամի առանձնահատկություններն են բարձր վարակելիությունը, կրկնակի վարակման ռիսկի բարձրացումը։ Վերին շնչուղիներում, որտեղ վիրուսն առաջինն է մտնում, օմիկրոնը 70 անգամ ավելի արագ է բազմանում, քան դելտա տարբերակը:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունվարի 6-ի դրությամբ օմիկրոն շտամը հայտնաբերվել է աշխարհի 126 երկրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page