top of page

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Աֆղանստանի նախագահն իրենց տարածքում չէ

Aug 16, 2021
1 min read

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին Ղազախստանի տարածքում չէ: Հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովին:


«Գանին Ղազախստանում չէ»,- պատասխանել է Սմադիյարովը հարցին` արդյոք Աֆղանստանի նախագահը կարող է գտնվել Ղազախստանի տարածքում:

Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը` պնդելով, որ հանրապետության տարածքում Աֆղանստանի նախագահը և չի հայտնվել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page