top of page

Ղազախստանը սպառնում է պատժել հայերին. միջազգային սկանդալ

Aug 10, 2021
1 min read

Կայացել է Եվրասիական արտոնագրային գրասենյակի ղեկավարի ընտրությունները: Արդյունքում Ռուսաստանի արտոնագրային գրասենյակի ղեկավար Գրիգորի Իվլիևը դարձել է Եվրասիական արտոնագրային գրասենյակի ղեկավար:


Նրա օգտին են քվեարկել Եվրասիական արտոնագրային կոնվենցիային միացած ութ երկրներից հինգի լիազոր ներկայացուցիչները: Հատկանշական է այն, որ Իվլիևին կողմ քվեարկած երկրների թվում են` Հայաստանը, Ադրբեջանն ու Ղրղզստանը: Փաստացի, այս քվեարկությամբ` Հայաստանը միացել է Ադրբեջանին, իսկ, օրինակ, Ղրղզստանի լիազոր ներկայացուցչին իր քվեարկության համար անմիջապես ազատել են զբաղեցրած պաշտոնից:


Ըստ օդում կախված լուրերի, չի բացառվում, որ հայաստանյան քվեարկության հետևում հնարավոր է լինի նաև կոռուպցիոն ռիսկեր, քանի որ Իվլիևի ընտրությանը շատերն են ոչ միանշանակ վերաբերում: Սակայն, առավել ուշագրավ է այն, որ Եվրասիական արտոնագրային գրասենյակի ղեկավարի պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկը եղել է Ղազախստանի ներկայացուցիչը, ում ստացած ձայների քանակը չի հերիքել, ինչից հետո հնչել է հայտարարություն, թե իրենց թեկնածուին չսատարելու համար պատժելու են հայերին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page