Ղազախստանի շրջանում, որտեղ զինամթերքի պահեստ է պայթել, հայտարարվել է արտակարգ դրություն
Sep 1, 2021
1 min read

Ղազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաևը որոշում Է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ և զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր: Փաստաթուղթը հրապարակվել Է նորմատիվային իրավական ակտերի պորտալում:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ Ժամբիլի մարզում հրդեհ Է առաջացել զորամասի պահեստում, որտեղ պահվում Է ինժեներական զինամթերք: Տեղի Է ունեցել առնվազն տասը պայթյուն:























Comments