top of page

Ղազախստանի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 9 -ի

Aug 27, 2021
1 min read

Ղազախստանի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը:


«Ժամբիլի շրջանի Բայզակյան շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է ինը մարդ, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, զորամասի, զինված պահակախմբի և ռազմական դատախազության աշխատակիցներ:


Զոհերի ինքնությունը ճշտվում է: Անհետ կորած չորս անձանց տվյալները պարզվում են», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page