top of page

Ղազախստանում ևս մեկ պայթյուն է որոտացել

Aug 30, 2021
1 min read

Եվս մեկ պայթյուն է գրանցվել Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասի զինամթերքի պահեստում, տուժածներ չկան: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:


«Ինժեներական զինամթերքի պահեստի տարածքում, որտեղ օգոստոսի 26-ին հրդեհ էր բռնկվել, օգոստոսի 29-ին՝ 12:20-ի շրջանում, պայթյուն է գրանցվել: Զոհեր և տուժածներ չկան, դեպքի վայրում մարդիկ չեն եղել: Պատճառները պարզվում են», -նշել են նախարարությունում:


Վերջին տվյալներով՝ նախորդ պայթյունների հետևանքով զոհվել է 13, տուժել՝ 98 մարդ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page