Ձեր նկատմամբ բռունցք չենք կիրառել, ուստի քաղաքական պատասխանի ենք սպասում․ Ղազինյանը՝ իշխանությանը
Ձեր նկատմամբ բռունցք չենք կիրառել, ուստի քաղաքական պատասխանի ենք սպասում․ Ղազինյանը՝ իշխանությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօրվա նիստին անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Նրա խոսքով՝ երկակի ստանդարտների վառ դրսևորում է այն, որ ներկա իշխանությունը դատապարտում է այն, ինչ ինքն անում էր ընդդիմություն եղած ժամանակ։
«Պատգամավորը երկու անգամ վիրավորեց Արցախի հերոս Սեյրան Օհանյանին․ նախ՝ նրան դավաճանություն վերագրելով, ապա՝ «արա» ասելով»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ դավաճան կարելի է որակել գումարով բանակից ազատվողին, զինկոմին, բանակի հրամանատարին, այն մարդկանց, որոնք արել են այդ գործարքները, այլ ոչ թե պաշտպանության բոլոր նախկին նախարարներին։
Արթուր Ղազինյանը նշեց, որ բռնուցքն իրենց համար քաղաքական գործիք չէ։
Բացի այդ, ըստ պատգամավորի, տեղի ունեցած բացասական երևույթների մեղավորն իշխանությունն է։
«Եթե մենք որոշել ենք բռունցքով առաջ շարժվել, լավ բանի չենք հասնի։ Ձեր նկատմամբ բռունցք չի կիրառվել, փորձեք քաղաքական պատասխան տալ»,- ասաց նա։
Comments