top of page

Ղազինյանի գրառումների հանդեպ՝ հատուկ «ուշադրություն». «Փաստ»

  • Feb 1, 2022
  • 1 min read

ree

«Փաստ» օրաթերթը գրում է․


Օրերս տեղեկություններ շրջանառվեցին, որ իրավապահ համակարգում ինչոր գործընթացներ են գնում՝ կապված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «խոշորացույցի տակ» ուսումնասիրվում են բոլոր ընդդիմադիրների և ընդհանրապես ընդդիմադիր հայացք ունեցողների գրառումները, սակայն վերջին օրերի այս առանձնահատուկ «ուշադրությունը» Ղազինյանի հանդեպ ուղղորդված է «ամենավերևից»:


Բանն այն է, որ ԱԺ-կառավարություն վերջին մի քանի հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանն իր հարցերով ու գնահատականներով ծանրագույն վիճակում է դրել Նիկոլ Փաշինյանին, ինչից, կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս նյարդերը տեղի են տվել, և նա զայրացած ցուցում է տվել կալանավորել Ղազինյանին: Բայց քանի որ իրավապահները ոչ մի հիմք չունեն, ստիպված դիմել են իրենց սիրելի մեթոդին ու սկսել են բառ առ բառ ուսումնասիրել նրա գրառումները, որպեսզի կարողանան վիրավորանք պարունակող որևէ բան գտնել և դրա հիման վրա քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել:


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page