top of page

Խծաբերդի, Հին թաղերի հանձնման և 62 գերու համար մեղադրվող փոխգնդապետի կալանքի հարցը տեղափոխվել է



Այսօր փաստաբանների պալատում տեղի ունեցավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և նրա պաշտպանների մամուլի ասուլիսը։


Առավոտյան փաստաբանական խմբի ներկայացուցիչը դատարանից տեղեկացել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանված ժամկետում՝ 31․08․2021, ժամը 18։00-ին, կքննի իրենց պաշտպանյալ Արսեն Ղազարյանի խափանման միջոցի վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել էր մեղադրող կողմը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում տեղեկացրել փաստաբանական խմբի անդամ Սյուզաննա Խչեյանը։


Ասուլիսին հաջորդող ժամերի ընթացքում գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի կազմից զանգահարել են և տեղեկացրել, որ խափանման միջոցի հարցի քննությունը տեղափոխվել է այսօր՝ 30․08․2021 ժամը 18։00-ը։

Σχόλια


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page