Xiaomi-ն առաջին անգամ համաշխարհային առաջատար է դարձել սմարթֆոնների շուկայում
Չինական Xiaomi ընկերությունը 2021 թվականի հունիսին առաջին անգամ դարձել է սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարը, հայտնում է Counterpoint Research վերլուծական գործակալությունը:
Դրա տվյալներով՝ համաշխարհային շուկայում ընկերության վաճառքների մասնաբաժինը հունիսին կազմել է 17.1 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է հարավկորեական Samsung-ը՝ 15.7 տոկոս մասնաբաժնով, երրորդն ամերիկյան Apple ընկերությունն է՝ 14.3 տոկոսով:
Ընդ որում, Xiaomi սմարթֆոնների վաճառքները հունիսին մայիսի համեմատ աճել են 26 տոկոսով: Այս աճի տեմպը ընկերության համար ամենաբարձրն էր ամբողջ պատմության ընթացքում:
Comments