top of page

Xiaomi-ն պատրաստում է քամելեոն սմարթֆոն

Aug 31, 2021
1 min read

Xiaomi-ն պատրաստում է էլեկտրաքրոմային հետևի պանելով սմարթֆոն, որը կարող է փոխել գույնը: GizmoChina-ի հաղորդմամբ՝ արտասովոր սարքի շուրջ աշխատանքի մասին տեղեկատվությունը բացահայտել է չինացի օգտատերը, որը հայտնի է իր ինսայդներով, հաղորդում է Gazeta-ն:


Weibo չինական սոցցանցում Digital Chat Station օգտատիրոջ հրապարակման մեջ ասվում է, որ Xiaomi-ն դեռևս թեստավորում է քամելեոն սմարթֆոնն ու մտադիր է ավելացնել նոր մոդելներից մեկին էլեկտրաքրոմային կամ ֆոտոքրոմային պանել: Նա նշել է, որ դեռևս որոշումը վերջնական չէ, թե որ տեխնոլոգիան կիրառել նորույթի համար:


Oppo-ն ունի Reno6 Pro+ Detective Conan Edition սմարթֆոն էլեկտրաքրոմային մակերեսով: Սարքը փոխում է գույնն արծաթագույնից կարմիր և սև: Այդ նպատակով մակերեսով հոսանք է անցկացվում, իսկ կորպուսը պաշտպանված է հատուկ ապակով:


Vivo S10-ն ունի ֆոտոքրոմային պանել, որը փոխում է նարնջագույնը կապույտի, երբ պանելի վրա հայտնվում են արևի ուղիղ ճառագայթները: Այդկերպ փոփոխությունները տեղի են ունենում ուլտրամանուշակագույնի ազդեցության ներքո:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page