Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 11-ի նոր մոդելները (լուսանկարներ)
Oct 29, 2021
1 min read

Xiaomi-ն ցուցադրել է Redmi Note 11 սմարթֆոնների նոր սերնդի մոդելները: Բացի բազային մոդելից, չինական ընկերությունը ներկայացրել է Redmi Note 11 Pro և Redmi Note 11 Pro + տարբերակները. գրում է korrespondent.net-ը։
Note 11 սմարթֆոնների ամբողջ ընտանիքն աշխատում է Android 11-ով: Redmi Note 11 Pro-ն և Redmi Note 11 Pro+-ը գրեթե նույնական են, բացի մարտկոցի աշխատանքի տևողությունից:
Redmi Note 11 շարքը Չինաստանում վաճառքի կհանվի նոյեմբերին։
Redmi Note 11-ի գինը, կախված հիշողության ծավալից, կկազմի 190 դոլարից մինչև 265 դոլար, Redmi Note 11 Pro-ն՝ 250 դոլարից մինչև 330 դոլար, Redmi Note 11 Pro +-ը՝ 300 դոլարից մինչև 360 դոլար։




























Comments