top of page

Xiaomi-ի սմարթֆոնները սկսել են ավելի քիչ գնել

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Feb 15, 2022
  • 1 min read


Xiaomi-ի սմարթֆոնները սկսել են ավելի քիչ գնել, գրում է Կոմերսանտը։


Հունվարին Xiaomi-ի վաճառքները նվազել են 24,4-ից մինչեւ 18,9 տոկոս: Տեղեկությունն այն մասին, որ չինական ապրանքանիշի հեռախոսները սկսել են ավելի քիչ գնել, հաստատել են էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները։ Հունվարին սմարթֆոնների շուկայի առաջատարը Samsung-ն է՝ 35,2 տոկոս մասնաբաժնով։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi-ն եւ Apple-ը, որոնք ունեն համապատասխանաբար 18,8 եւ 16,8 տոկոս մասնաբաժին։


Դրամական կտրվածքով շուկայի առաջատարը մնացել է Apple-ը՝ 44,6 տոկոս մասնաբաժնով։ Հաջորդը Samsung-ն է՝ 28,4 տոկոս, Xiaomi-ն՝ 10,8 տոկոս։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page