top of page

«Ձիերը չեն վերադարձրել». Խնածախ գյուղի ղեկավար. «Armlur.am»



Մայիսի 21-ին Սյունիքի մարզի Խնածախ համայնքից ադրբեջանցիները ձիեր են գողացել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը:


«Ձիերը առաջացել էին դեպի դիրքեր, չկարողացանք կանգնեցնել, ու վերցրին իրենց, մինչև հիմա չեն վերադարձրել: Դե հակառակորդի հետ սահմանն էլ մեր գյուղից 250-300 մետր հեռավորության վրա է գտնվում: Իսկ առայժմ այս պահին գյուղում ամեն բան նորմալ է, և ամեն մեկը զբաղված է իր գործով»,- պատմեց Անուշավան Հովակիմյանը:


Մայիսի 12-ին ադրբեջանցի զինվորականներն առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում և դեռեւս հետ չեն գնացել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page