top of page

Խնդրում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ Մեղրիի համայնքապետարան

Oct 21, 2021
1 min read


Մեղրիի համայնքապետարանը հորդորում է․


«Հարգելի՛ համաքաղաքացիներ,


տան ջեռուցումը վառարաններով իրականացնելու դեպքում խնդրում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ինչպես նաև ուշադրություն դարձնել օդափոխման և ծխահեռացման համակարգերին՝ շմոլ գազից թունավորումները բացառելու համար:


Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս.

գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը,

եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,

ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,


բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,

գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,

խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,

գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,

համոզված լինել, որ անվտանգության սարքերը միացված են, և ոչ մի դեպքում չանջատել»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page