top of page

Մեզ դժվարին հանդիպում է սպասվում. Խոակին Կապառոս

  • Sep 7, 2021
  • 1 min read


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը բարդ է համարում:


«Վաղը խաղալու ենք մեր դաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ և սա մեզ համար առավելագույն մոտիվացիա է: Մեծ ցանկությամբ ենք վաղը դաշտ դուրս գալու: Սա այն խաղերից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա: Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը և այդ երեք միավորը»,-նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է մարզիչը: Իսպանացի մասնագետը որպես առավելություն առանձնացրել է այն, որ հանդիպումը կայանալու է Երևանում:


«Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Լիխտենշտեյնն այն հավաքականներից է, որը քիչ-քիչ հաջողություններ է գրանցում: Բայց մենք պետք է վստահենք մեր ուժերին»,-ասել է նա:


Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page