top of page

Բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ

May 18, 2021
1 min read

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը:


Այս մասին տեղեկացնում է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ փորձ է արվել խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:


«ԱՅ ԷՖ Ի ԷՍ»- ի թիմը մայիսի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում:


«Փոխնախարարին ներկայացվեց ոչ միայն տեղամասերի մատչելիության հետազոտությունը, այլև ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի թիմը նաև հաստատեց, որ ԿԸՀ-ի աջակցությամբ հունիսի 20-ին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը»,-նշված է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի «Ֆեյսբուք»-ի էջում:


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page