Խորհրդարանը ռինգի դաշտ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանը երեկ հրավիրած ասուլիսում քողարկված ուղերձ հղեց առ այն, որ խորհրդարանական հայտնի ծեծկռտուքը, որը նախորդ նստաշրջանում տեղի ունեցավ իր ղեկավարած դաշինքի և ՔՊ-ական «ուսապարկերի» միջև, իր սրտով չէ:
«Խորհրդարանը ռինգի դաշտ չէ, պետք է հասկանալ, որ խորհրդարանը մի վայր է, որտեղ դու որոշակի կանոններով ես աշխատում»,- երեկ ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը: «Սրանք մարտեր չեն առանց կանոնների, սա վերջապես խորհրդարան է, և մեր կողմնակիցներին պետք է կարողանանք բացատրել, որ որոշակի շրջանակներ կան, որոնցից ֆրակցիան չի կարողանալու դուրս գալ»։
Հայտնի ծեծկռտուքից հետո Քոչարյանը թիմակիցների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ մեղմ հանդիմանել է նրանց` ասելով, որ բռունցքների չի կարելի անցնել՝ կա՛մ չպիտի մտնեինք խորհրդարան և փողոցում այդ ոճով շարունակեինք պայքարը, իսկ եթե խորհրդարանում ենք, պետք է պահել ժանրի կանոնները»։























Comments