top of page

Մսից մինչև ձմերուկ. Ախթալայում ընթանում է Խորովածի 12-րդ փառատոնը (լուսանկարներ)

Aug 22, 2021
1 min read


Այսօր` օգոստոսի 22֊ին, Ախթալայում մեկնարկել է Խորովածի 12֊րդ ամենամյա փառատոնը, որի նպատակը հայկական ավանդական խոհանոցը տարածելն է, ինչպես նաև գաստրոտուրիզմի զարգացումը: Վաղ առավոտից Լոռու մարզ եկած զբոսաշրջիկներին ու տեղացիներին հայ խոհարարները զարմացնում են ավանդական խորովածի ոչ ավանդական պատրաստման և մատուցման ձևերով։ Խորոված միս, եգիպտացորեն, անգամ ձմերուկ. խոհարարները վստահեցնում են` Ախթալայում հյուրընկալվածները դժգոհ չեն հեռանա։ Խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Սննդի համաշխարհային ատլասում» ճանաչվել է որպես ամենատարածված հայկական ուտեստ։









Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page