Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
- Aug 14, 2021
- 1 min read

Այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, Շիրակի փողոցում, 27-ամյա Սարգիս Պետիկյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Ալեքսանդր Մանուկյանի վարած, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և հայտնվել վաճառվող ձմերուկների մեջ, ինչի արդյունքում նյութական վնաս է պատճառել վաճառողին:
Վթարի հետևանքով 2 հոգի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


























Comments