Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 6 մեքենա, կան վիրավորներ
- Sep 4, 2021
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
Խանջյան փողոցում երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի:


























Comments