Խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ
- Nov 3, 2021
- 1 min read

Նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց՝ Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ 2 մարդ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


























Comments