top of page

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է

  • Jul 1, 2021
  • 1 min read

ree

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից: Այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:


Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհի օջախը մեկուսացվել է․ տարածման վտանգ այս պահին չկա:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page