Ուրցաձորի մոտ բռնկված հրդեհը չի հասել Խոսրովի արգելոցին
- Aug 14, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղի մոտ։
MediaHub.am-ի հետ զրույցում շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը հայտնեց, որ հրդեհը Խոսրովի արգելոցի տարածքում չէ, և անտառին որևէ վնաս չի եղել։ «Այս պահին հրդեհն արդեն մեկուսացվել է, մնացել են ծխացող օջախներ, որոնք այս պահին մեկուսացվում են, 10 հեկտար չոր խոտածածկ տարածք է այրվել»,- ասաց նա։
Նշենք, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հայտարարվել է բարդության թիվ 2 կանչ։


























Comments