top of page

Աղին և Բագրավան գյուղերի մոտ մոտ 35 հա խոտածածկույթ է այրվել

  • Jun 18, 2021
  • 1 min read

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացել, որ Աղին և Բագրավան գյուղերի մոտակա տարածքում այրվում է խոտածածկ տարածք։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղին գյուղի «Գեղոբա» կոչվող հանդամասում:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:38-ին, մարել՝ 17:53-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page