Ժամանակավորապես արգելվում է 7 երկրից կենդանի խոզի և խոզի մսի ներմուծումը

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը: Այդ մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:
Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:























thoitiethomnay.org so với mấy app thời tiết mình từng dùng thì mở ra nhanh hơn, ít phải lướt, nhìn phát là nắm được tình hình; mình hay check theo tỉnh nên cái phần chọn tỉnh thành đặt ngay trên trang khá tiện, bấm cái là sang đúng trang địa phương, khỏi tìm trong menu lòng vòng; số liệu hiển thị kiểu thẳng thắn, có nhiệt độ hiện tại kèm “cảm giác như” và vài chỉ số cơ bản nên quyết định mặc gì cũng nhanh; mình để ý dữ liệu được cập nhật liên tục trong ngày nên lúc quay lại xem lại không bị cảm giác đang đọc thông tin từ sáng; chữ số nhiệt độ để to, dễ…