top of page

Ադրբեջանցիները կանգնեցրել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ գնացող մեքենան, հայերենով ծխախոտ ուզել

May 22, 2021
1 min read

Քիչ առաջ ադրբեջանցիները կանգնեցրել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ գնացող մեքենան, հայերենով ծխախոտ ուզել: Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյան հայտնում է, որ ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա են, 15 հոգով են այնտեղ: «Գյուղից կանանց ու երեխաներին հանել ենք, մենք տղամարդկանցով ենք մնացել, զինվորականներ էլ կան մեզ հետ»,- հավելել է նա:


Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 21-ին MediaHub.am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին Սյունիքի մարզի Սեղ գյուղի Խոզնավար վարչական շրջանում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը՝ առաջանալու դեպքում սպառնացել են կրակել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page