top of page

Խոզնավարում ադրբեջանցիները փորձե՞լ են առաջ գալ․ վարչական ղեկավարը պարզաբանում է

Jul 19, 2021
1 min read



Հանգստյան օրերին որևէ միջադեպ տեղի չի ունեցել Սյունիքի սահմանին՝ Խոզնավարի մոտակայքում։ MediaHub.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար վարչական շրջանի ղեկավարի Վարո Գրիգորյանը՝ արձագանքելով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հայտարարությանը, թե Խոզնավարի մոտ կանխվել է թշնամու առաջխաղացման միտումը։


«Ես նման որևէ միջադեպի մասին տեղեկություն չունեմ, ամեն դեպքում, մեր գյուղի վարչական տարածքում միջադեպ տեղի չի ունեցել։ Միգուցե, նման դեպք տեղի է ունեցել Սև լճի տարածքում, այդ մասով բան ասել չեմ կարող, տեղեկության չեմ տիրապետում»։


Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թևան Պողոսյանը հայտնեց՝ ունի տեղեկություններ, որ շաբաթ-կիրակի օրերին Ադրբեջանը ցանկացել է առաջ գալ Խոզնավարի ուղղությամբ, բայց մի քանի նվիրյալների ջանքերով չեզոքացվել է այդ առաջխաղացումը, և կիրակին ավելի հանգիստ է եղել։


Արմինե Նավոյան



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page