Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական Բայրաքթարներ
Oct 28, 2021
1 min read

Թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին. այդ մասին գրում է Interfax։
«Մենք Bayraktar TB2 SIHA-ի մատակարարման արտահանման պայմանագիր ենք կնքել մեկ այլ երկրի հետ», - գրել է թուրքական ընկերությունը Twitter-ում։
Երկիրը, որի հետ կնքվել է պայմանագիրը, չի նշվում, մինչդեռ անցած շաբաթ Ղրղզստանի կառավարության ղեկավարի տեղակալ Կամչիբեկ Տաշիևը հայտարարեց Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր գնելու, իսկ Ռուսաստանից՝ «Орлан 10Е» հետախուզական անօդաչու սարքեր գնելու մտադրության մասին։























Comments