top of page

Ոստիկանների կողմից Եղիշե Բոցինյանին ծեծի ենթարկելու գործով ծառայողական քննություն է նշանակվել

May 21, 2021
1 min read

Այսօր «Զարթոնք» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ բերման ենթարկելու ընթացքում ծեծի էր ենթարկվել Եղիշե Բոցինյանը։ MediaHub.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ նշված դեպքով ոստիկանության Արաբկիր բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է ծառայողական քննություն։


Հիշեցնենք, որ նախաձեռնության մեջ մասնավորապես ասվում էր, որ ոստիկանության հատուկ ջոկատը Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքի վայրից կոպիտ կերպով բերման և ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։ Նրան սալջարդներով և կապտուկներով տարել են հիվանդանոց։ Վերջինս Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page