Եկատերինբուրգում տղամարդը կրակ է բացել բնակելի շենքի պատուհանից. կան վիրավորներ
- May 31, 2021
- 1 min read

Եկատերինբուրգում անհայտ անձը կրակ է բացել բնակելի շենքի պատուհանից, հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Բորոդին փողոցում կրակոցներ են լսվում:
Ինչպես հայտնել է Ուրալի շրջանի Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը, մոտակա խանութներից մեկի աշխատակիցների ահազանգին անմիջապես արձագանքել է ՕՄՕՆ-ի ջոկատը։
Այժմ, ձեռնարկվում են միջոցառումներ կրակ բացած անձին ձերբակալելու ուղղությամբ։
Ինչպես նշել են ոստիկանությունում, կա երկու վիրավոր, նրանք հոսպիտալացվել են: Նախնական տվյալներով նրանցից մեկը երեխա է, որը ծայրահեղ ծանր վիճակում է:
Կատարվում է քննություն։


























Comments