top of page

Երևանի բնակիչը ոչ սթափ վիճակում պատուհանից կրակոցներ է արձակել դեպի օդ

Jun 21, 2021
1 min read

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:


«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ է արձակել դեպի օդ: Վերջինս խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։


Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են որսորդական հրացանի կրակված պարկուճներ:


Վերոհիշյալ տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:


Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page