top of page

Երևանի բնակարաններից մեկում գտել են տղամարդու դի

  • Sep 26, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:


Փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացել են դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են տղամարդու դի:


Ըստ shamshyan.com-ի տեղեկեցությունների, կասկածյալը Հայաստանի և Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը տվյալ բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page