top of page

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք

Jul 8, 2021
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:


Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page