Ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի Գյումրիում երթ է մեկնարկել
- Sep 26, 2021
- 1 min read

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի, Գյումրու Անկախության հրապարակից մեկնարկել հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են Արցախյան առաջին, քառօրյա ու 44-օրյա պատերազմներում զոհված շիրակցիների աճյունները:
Երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն է, միացել են նաև այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչներ: Երթը մեկնարկել է աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները։
Երեկոյան նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը:
Comments