top of page

Հռոմի պապի կոչը Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակի մասին. «Tert.am»

May 10, 2021
1 min read

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բախումներն Արևելյան Երուսաղեմում։


«Ես առանձնակի մտահոգությամբ եմ հետևում Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձություններին և աղոթում եմ, որ դա լինի ոչ թե բռնի բախումների, այլ երկխոսության և խաղաղության վայր: Ես բոլորին հրավիրում եմ համատեղ լուծումներ փնտրելու՝ որպեսզի հարգվի քաղաքի բազմադավան և բազմամշակութային ինքնությունը և հաղթի եղբայրությունը: Բռնությունը միայն բռնություն է ծնում: Բավական բախումներ գնալ», - նշել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած կիրակնօրյա ելույթի ժամանակ:


Երուսաղեմում բողոքի ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ Գազայում մուսուլմանների Սուրբ Ռամադան ամսվա ընդհանուր աղոթքն արգելվել էր՝ դա բացատրելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու մտադրությամբ։ Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ էն սկսվել Արևելյան Երուսաղեմում՝ վերաճելով անկարգությունների ալիքի։


Անցած հանգստյան օրերին Երուսաղեմում վիրավորվել է մոտ 300 մարդ, և ենթադրվում է, որ այսօր բախումներն ավելի շատ կլինեն, քանի որ այսօր Իսրայելը նշում է «Երուսաղեմի օրը»։ Սա այն օրն է, երբ 1967 թվականին Իսրայելը վերահսկողություն է սահմանել Արևելյան Երուսաղեմի նկատմամբ։


Նշենք, որ UNICEF-ի տվյալներով 29 պաղեստինցի երեխա է վիրավորվել, այդ թվում՝ 1 տարեկան երեխա և ևս 8-ը ձերբակալվել են Իսրայելի իշխանությունների կողմից։ Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել գլխի և ողնաշարի վնասվածքներով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page