Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին
Sep 9, 2021
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել (հետմահու)՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, քաջության և անձնուրացության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինիչևը զոհվել է սեպտեմբերի 8-ին՝ Նորիլսկում իրականցվող ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:























Comments