top of page

Նյու Յորքում հազարավոր չպատվաստված հրշեջներ և ոստիկաններ հեռացվել են աշխատանքից

Nov 2, 2021
1 min read

Նյու Յորքում ավելի քան 10 հազար ոստիկաններ, հրշեջներ և այլ մունիցիպալ ծառայողներ նոյեմբերի 1-ին ուղարկել են չվճարվող արձակուրդի՝ քաղաքային ծառայությունների բոլոր աշխատակիցների պարտադիր պատվաստման մասին քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հրամանի չկատարման համար. այդ մասին հայտնում է New York Post-ը։


Մոտ 2300 հրշեջներ արձակուրդում են։ Մինչ այս, նրանցից շատերը բողոքի ակցիաներ են անցկացրել՝ նշելով, որ հիվանդացել են քովիդով և ունեն բնական իմունիտետ։ Աշխատակիցների սղության պատճառով փակվել է 18 քաղաքային հրշեջ կայան։


Համաձայն վերջին տվյալների՝ Նյու Յորքի յուրաքանչյուր չորրորդ հրշեջ չի ստացել հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Մոտավորապես յուրաքանչյուր 6-րդ ոստիկանն ու սանիտարական աշխատողը դեռևս չի պատվաստվել երկրորդ դեղաչափով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page