top of page

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Jul 10, 2021
1 min read

Հուլիսի 10-14-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-14-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը ՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։


Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page