top of page

Հայաստանն Աշխարհի նոր չեմպիոն ունի

Oct 8, 2021
1 min read


Օսլոյում կայացել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզափակիչ գոտեմարտերը:

Մինչեւ 72 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարել է Մալխաս Ամոյանը: Նրա մրցակիցն է եղել Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կուտուզովը:

22-ամյա հայ ըմբիշն իր 4-րդ հաղթանակն է տարել առաջնությունում: Եզրափակչում էլ նա վստահ է եղել իր ուժերին, բայց գործել է շատ զգուշությամբ: Նախ նա մեկ միավոր է վաստակել, ապա պարտերի վրա լավ աշխատել ու հաշիվն առաջին մրցափուլում դարձրել 3:0:

Երկրորդում Կուտոզովը 1 միավորը հետ է բերել, Ամոյանի համար էլ պայքարը բավական դվժարացել է, բայց նա կարողացել է պահել հաղթական հաշիվն ու առաջին անգամ Աշխարհի չեմպիոն է հռչակվել:

Վաղը բրոնզի համար գոտեմարտելու է Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Դավիթ Օվասափյանն (130 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page