Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահ ընտրելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում
Aug 3, 2021
1 min read

Այսօր՝ օգոստոսի 3-ին, շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։ Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա ասաց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։
Մինասյանը նշեց, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։
«Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։























Comments