top of page

Ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել. փոխոստիկանապետ

  • Jun 1, 2021
  • 1 min read

ree

Ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։


«Եթե չեմ սխալվում, 27 նյութեր են նախապատրաստվում եւ ուսումնասիրություններ են կատարվում, այդ թվում՝ 14-ը գույքի վնասման հետ կապված էր, պաստառների վնասում։ Նշեմ, որ այդ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ էին, որոնցից 5-ն արդեն իսկ բացահայտվել են»,- ասաց Ֆիդանյանը։


Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանությունը լծված է ագրեսիվ քարոզարշավի, քաղաքացիների վրեժի մասին է հայտարարվում, հարցին՝ արդյոք նման հայտարարությունները չե՞ն անհանգստացնում ոստիկանությանը, փոխոստիկանապետը պատասխանեց. «Այն բոլոր հայտարարությունները, որոնք տարբեր քաղաքական ուժեր կատարում են միանշանակ մեր կողմից ուսումնասիրվում են։ Իրենց ցանկությամբ կձեռնարկենք նաեւ հանդիպումների շարք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, թե կանխարգելիչ, թե այլ բնույթի հարցերի քննարկմանը»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page